ԱՄՆ զինվորականները տեղյակ են եղել Իրանի հրթիռային հարձակման մասին. CNN
HeaderԻրաքում գտնվող ամերիկացի զինվորականները 2 ու կես ժամ առաջ զգուշացված են եղել Իրանի կողմից սպասվող հրթիռային հարձակման մասին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերում իր աղբյուրին:
Ըստ CNN-ի՝ ամերիկացի զինվորականների մեծամասնությունը թաքնվել է բունկերներում, մի մասն էլ մինչև հունվարի 7-ի 23:00-ն դուրս է բերվել ռազմաբազայի տարածքից. Իրանի հրթիռային հարվածը եղել է հունվարի 8-ին՝ 01:30: Նշվում է, որ ամերիկացի զինվորականները չեն իմացել, թե ինչ ձևով է սպասվում Իրանի հարվածը:
Փոխգնդապետ Սթեյսի Քոուլմանը նշել է, որ հրաշք է համարում, որ զոհեր չեն եղել, քանի որ հրթիռները բունկերից մի քանի մետր հեռավորության վրա են ընկել:
CNN-ի մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ Իրաքն ԱՄՆ-ին տեղեկացրել էր, թե որ բազաներն են հայտնվելու Իրանի թիրախում:
Հիշեցնենք, որ իրանական հրթիռային հարվածներից ամերիկացի ոչ մի զինվորական չէր զոհվել: