Քաղցկեղից կարելի է ազատվել 1 վայրկյանում. գիտնականների նոր հետազոտությունը
LifeՆոր հետազոտության շնորհիվ քաղցկեղով հիվանդները շուտով կկարողանան բուժման ամբողջ կուրսն անցնել մեկ վայրկյանում:
Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Հետազոտողներն ապացուցել են պրոտոնային լուսային թերապիայի արդյունավետությունը:
Առավել հաճախ չարորակ գոյացությունների դեմ պայքարող լուսային թերապիայի համար կիրառվում է ֆոտոնային ճառագայթում:

Սակայն վերջին շրջանում գիտնականները սկսել են բուժումն իրականացնել ֆլեշ-թերապիայի մեթոդով, որի ընթացքում օգտագործվում են պրոտոններ:
Դա ավելի քիչ է վնասում առողջ բջիջները:
Ամերիկյան Օնկոլոգիական կենտրոնի գիտնականները համեմատական հետազոտություն են իրականացրել ու պարզել, որ ֆլեշ-թերապիան, լուսային թերապիայի համեմատությամբ, 2/3-րդով նվազեցնում է կողմնակի ազդեցության ռիսկը: