Չորանում են շուրթերը և մաշկը, իսկ բերանի կողքերը ճաքու՞մ են. ահա, թե որ վիտամինի պակասից է դա և ինչպես լրացնել դրա պակասը
LifeԱյս կամ այն վիտամինի անբավարարությունը խնդիրներ է առաջացնում օրգանիզմում, ինքնազգացողությունը վատանում է: Այս վիտամինների անբավարարությունը կարող է մաշկային խնդիրների առաջացման պատճառ դառնալ:
A վիտամինի անբավարար քանակը կարող է մաշկի թեփոտության, շուրթերի չորության հանգեցնել։ Այս վիտամինով հարուստ է ձուն, միսը, կաթը, պանիրը, լյարդը, սերուցքը, սպանախը,կաղամբը, դդումը, գազարը։

D վիտամինի անբավարար քանակը կարող է փսորիազի առաջացմանը նպաստող գործոններից մեկն է։ Այս վիտամինը կարող եք նաև ստանալ ձվի դեղնուցից, լյարդից, կաթից, հանքային ջրից։
E վիտամինն օգնում է մաշկը պաշտպանել արևի ճառագայթներից, կանխում է մաշկի ծերացումը:Վիտամին E պարունակում են արևածաղկի և ձիթապտղի յուղերը, ցորենի ծիլերի կաթը, սպանախն ու բրոկոլին։
Վիտամին C-ն մաշկին ձգվածություն է հաղորդում։ Վիտամին C պարունակում են բազմաթիվ մրգեր ու բանջարեղեն՝ գրեյպֆրուտ, նարինջ, մանգո, պապայա, ծաղկակաղամբ, լոլիկ, սպանախ, բուլղարական պղպեղ։
B2 վիտամինի անբավարար քանակը կարող է լեզվին, շուրթերի անկյուններում ճաքերի, կարմրության, բշտիկների առաջացման պատճառ դառնալ։ Վիտամին B2 պարունակում են կաթը, կաթնաշոռը, յոգուրտը, բանջարեղենը, ձվի դեղնուցը։

B3 վիտամինի երկարատև անբավարար քանակը կարող է հանգեցնել առողջական վիճակի, որին բնորոշ են դերմատիտները, դեմենցիան, դիարեան։ Վիտամին B3 պարունակում են ձուկը, թռչնամիսը, ձուն, կաթը, սունկը, ընդեղենը։
Վիտամին B6: Այս վիտամինի անբավարար քանակի դեպքում կարող են նկատվել այնպիսի նշաններ, ինչպիսիք են բորբոքումը, քորը, մաշկի թեփոտումը, բերանի անկյուններին ճաքերի առաջացումը։ Վիտամին B6 պարունակում են ձուն, թռչնամիսը, բանջարեղենը։
Վիտամին B7-ի անբավարարությունը կարող է հանգեցնել մաշկի չորության, դերմատիտների, մազաթափության, սրտխառնոցի, ախորժակի կորստի, թուլության, մկանային ցավերի։ Վիտամին B7 պարունակում են ծաղկակաղամբը, գետնանուշը, ձվի դեղնուցը, հավի միսը, սունկը։
Վիտամին B12-ի պակասի հետևանքով մաշկի վրա կարող են սպիտակ հետքեր առաջանալ: Վիտամին B12 պարունակում են միսը, պանիրը, լյարդը, կաթը, ձուն։