Ուշադիր եղեք ձեր եղունգներին. դրանց փոփոխությունը կարող է չարորակ գոյացությունների վաղ նշան լինել
LifeԲրիտանիայից գիտնականները պնդում են, որ մատների եւ եղունգների արտաքին տեսքի փոփոխությունը կարող է թոքերի քաղցկեղի զարգացման նախանշան լինել:
Շատերը գիտեն, որ թոքերի քաղցկեղի գլխավոր նախանշաններից է հազը: Սակայն դա այս հիվանդության միակ նախանշանը չէ, ավելին, երբ մարդը սկսում է շատ հազալ, հաճախ քաղցկեղն արդեն ուշ փուլերում է լինում:
Չարորակ ուռուցքի զարգացման դեպքում հորմոնանման նյութերի արտադրություն է կատարվում, որոնք ազդում են ոտքերի եւ ձեռքերի մատների վիճակի վրա:
Մասնավորպես մատները սկսում են մի փոքր այտուցված տեսք ունենալ:

Այս բոլոր փոփոխությունները կարող են վկայել թոքերի քաղցկեղի զարգացման մասին, ուստի, եթե նկատել եք, որ ձեր մատները եւ եղունգները փոխվել են, ավելորդ չի լինի խորհրդակցել մասնագետի հետ:
Հիշեցնենք, որ թոքերի քաղցկեղը քաղցկեղի ամենավատ տեսակներից մեկն է:

Դրա զարգացումը կարող է աննկատ մնալ երկար ժամանակ, եւ երբ հիվանդությունը վերջապես հայտնաբերվում է, բուժումը ուշ փուլերում արդեն անարդյունավետ է: