Օսլայով այս շատ պարզ դիմակը կդառնա ձեր սիրելին. բոտոքսի պես ձգում է մաշկը հենց առաջին իսկ անգամից
LifeՄեր օրերում առաջարկվում են տարատեսակ կոսմետոլոգիական ծառայություններ, բայց դրանք ոչ բոլորին են հաճելի: Կանանց մի ստվար զանգված չի կարողանում օգտվել մասնագիտացված սրահների ծառայություններից: Այնուամենայնիվ վհատվելու կարիք չկա: Առաջարկում ենք օսլայով պատրաստվող հրաշք դիմակ, որի օգնությամբ կնճիռները կհարթվեն և մաշկը կունենա գեղեցիկ և թարմ տեսք:

Կնճիռներից ազատվելու համար փորձեք օգտագործել օսլայով պատրաստած դիմակ: Այն նախատեսված է հոգնածության նշաններով հասուն մաշկի համար:
Այս դիմակը վերացնում է մանր կնճիռները և խոնավեցնում է մաշկը:

Այն շատ հեշտ է պատրաստել․
- Վերցրեք 1 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա, խառնեք այն կես բաժակ ջրով և լցրեք կաթսայի մեջ:
- Վրան ավելացրեք 500 մլ եռացած ջուր և եփեք մինչև այն թնդանա:
- Ավելացրեք 5 ճաշի գդալ թարմ քամած գազարի հյութ և մեկ ճաշի գդալ թթվասեր: Լավ խառնեք, սառեցրեք և բարակ շերտով քսեք դեմքին:
- Թողեք 20-25 րոպե և լվացեք գոլ ջրով:
Այնուհետև դեմքին կրեմ քսեք: Մնացածը պահեք սառնարանում և օգտագործեք երեք օրվա ընթացքում:
Այս դիմակը կազատի ձեզ մանր կնճիռներից և լավ կխոնավեցնի մաշկը: Ավելի արդյունավետ արդյունքի համար պետք է դիմակը քսել երեք օր անընդմեջ: