Այս հասարակ կորիզները, որ դուք ուտելիս դեն եք նետում, իրականում կանխարգելում և պայքարում են քաղցկեղի դեմ և ոչ միայն
LifeՁեզ ներկայացնում ենք խաղողի կորիզի օգտակար հատկությունները, որոնց մասին իմանալուց հետո դուք միշտ խաղողը կորիզով կուտեք։

Բարելավում է մաշկի վիճակը
Խաղողի կորիզները կոլագեն են պարունակում և օգնում են ավելի առողջ մաշկ ունենալ, կանխելով կնճիռների և բծերի առաջացումը։ Դրանք մաշկն ավելի էլաստիկ և ձիգ են դարձնում։
Հզոր հակաօքսիդանտ է պարունակում
Խաղողի կորիզները տոկոֆերոլի հսկայական քանակություն են պարունակում, որը օրգանիզմին անհրաժեշ ուժեղ հակաօքսիդանտ է։

Բարելավում է տեսողությունը
Խաղողի կորիզը հարուստ է վիտամին E-ով, որն ամրացնում է տեսողությունը, ինչպես նաև կանխում է շաքարախտից առաջացած տեսողական խնդիրները։
Մաքրում է արյունը և բարելավում է արյան շրջանառությունը
Խաղողի կորիզները ամրացնում են արյունատար անոթները։ Դրանք մաքրում են արյունը վնասակար նյութերից և օգտակար են հատկապես սրտի խնդիրներ ունեցող մարդկանց համար։
Կանխարգելում է քաղցկեղը
Խաղողի կորիզները ուժեղ հակաօքսիդատներ են պարունակում, որոնք կանխում են քաղցկեղի որոշ տեսակներ, ինչպիսիք են շագանակագեղձի, մաշկի կամ կրծքագեղձի քաղցկեղը։