Մաշկի անբացատրելի քո՞ր, կարմրությու՞ն, պատճառը ձեր լվացքի մեքենայի մեջ է. կարդացեք անպայման
LifeԲորբոսը շատ վտանգավոր է, այն կարող է սունկ առաջացնել, որն էլ մարդու կենդանիների մոտ կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Եթե բորբոս է հայտնվել նշանակում է դրա համար կան բարենպատ պայմաններ՝ բարձր խոնավություն և ջերմություն:Լվացքի մեքենայի մեջ բորբոսի առաջացման հիմնական պատճառներն ենմշտական լվացքը 30-40 աստիճանի տակլրիվ չդատարկված ջուրըլվացքի մեքենայի սխալ խնամքը,երբ ամեն լվացքից հետո մեքենան չի չորացվումդռնակը գրեթե միշտ փակ է:

Լվացքի մեքենայի մեջ առաջացած բորբոսը մաքրելու համար անհրաժեշտ է
- մաքրող հեղուկ, ցանկալի է քլորի պարունակությամբ
- սպունգ
- տնտեսական ամուր ձեռնոցներ
- 25 գ կիտրոնաթթու

Ինչ է պետք անել.
Առաջին հերթին պետք է անձեռոցիկի կամ փափուկ գործվածքի օգնությամբ մաքրել լվացքի մեքենան:Այնուհետև մաքրող հեղուկը քսել ռետինե գոտում վրա, և հավասարապես տարածել:Դուռը փակել և թողնել 2 ժամ, որից հետո միացնել «Պարզաջրում» («Полоскание») ռեժիմը, որպեսզի հեղուկը մաքրվի:Լվցաքի փոշու համար նախատեսված կոնտեյներում լցնել կիտրոնաթթուն և միացնել լվացքի ռեժիմը ամենաբարձր աստիճանի տակ:Այս պրոցեդուրայից հետո լվացքի մեքենան կշողա ինչպես նորը:
Այս գործողությունը կրկնել ժամանակ առ ժամանակ բորբոսի առաջացումը կանխելու նպատակով:Լավ և ճիշտ խնամքը երկարացնում է լվացքի մեքենայի կյանքը, առանց որի այսօր հնարավոր չէ պատկերացնել կենցաղը: