Ինչպես մի քանի րոպեում փայլեցնել գազօջախի վանդակաճաղերը
LifeԳազօջախի վանդակաճաղերը մաքրելը կեղտից և յուղի մնացորդներից՝ բավական քրտնաջան և տհաճ գործ է։
Սակայն այս խորամանկ միջոցի շնորհիվ, որն այսօր ներկայացնում ենք, ձեր գազօջախը կփայլի՝ առանց հատուկ ջանքեր գործադրելու։

Մաքրելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն.
• Փակվող մեծ տոպրակներ
• Անուշադրի սպիրտ
• Փոշեցրիվ սրվակ
Անուշադրի սպիրտը լցրեք փոշեցրիվով սրվակի մեջ։
Աշխատեք լավ օդափոխվող տարածքում։ Անուշադրի սպիրտը առատորեն ցանեք ճաղերի վրա և դրեք տոպրակների մեջ։
Տոպրակները փակեք և սպասեք 10-15 րոպե։
Հետո ձեզ միայն մնում է հանել վանդակները տոպրակներից և սպունգով մաքրել։
Արդյունքը ձեզ իրոք կզարմացնի։