Ոսկորների ցավը կարող է տանջող խնդիր լինել, և որպես կանոն, այն ուժեղանում է տարիքի հետ: Ոսկորների ցավը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ. արտրիտ, աուտոիմունային հիվանդություններ և այլն:
Եթե ունեք նմանատիպ խնդիր, ապա առաջարկում ենք ձեզ փորձել այս տնական միջոցը, որը վերացնում է ցավը, ամրացնում է ոսկորներն ու հոդերը:
Բաղադրամիջոցի գաղտնիքը կայանում է բաղադրիչների՝ կոճապղպեղի և գազարի բուժիչ հատկությունների մեջ:

Ահա թե ինչպես կարելի է պատրաստել բաղադրամիջոցը:
Անհրաժեշտ է.
- միջին չափի գազար՝ 5-6 հատ
- աղացած սև պղպեղ՝ 1-2 պտղունձ
- կոճապղպեղի թարմ քերած արմատ՝ 1թ.գ.
- քուրքումայի փոշի՝ 1 թ.գ.
Պատրաստման եղանակ.
Գազարը մաքրել, խորանարթաձև կտրատել: Կոճապղպեղը, քուրքուման, գազարն ու պղպեղը լցնել բլենդերի մեջ: Միասեռ զանգված ստանալ:
Այսքան քանակի խառնուրդը բավական է մեկ օրվա համար:
Հարկավոր է օգտագործել օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, 60 մլ չափաբաժնով:

1 կուրսը տևում է 10 օր, հետո անհրաժեշտ է ընդմիջել 10 օր և կրկին անցնել բուժման կուրսը: Եթե ցավերն ուժեղ են, ապա կարելի է նման բուժում անցկացնել 2-3 ամիս:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար:
texekatu.ru կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։