Եթե ցանկանում եք իմանալ դիմակի բաղադրատոմս, որն օժտված է հիասքանչ երիտասարդացնող էֆեկտով, ընդ որում շատ մատչելի և հասանելի կոմպոնենտներից է բաղկացած, ապա կարդացեք սա:

Բարդ է ասել, թե կոնկրետ ինչի հաշվին է նման էֆեկտ լինում, բայց մի բանը միանշանակ է. արդյունքներն ուղղակի փայլուն են:
Ահա բաղադրատոմսը.
- ժելատին՝ 1թ.գ.
- մեղր՝ 3ճ.գ.
- գլիցերին՝ 100մլ
- ասպիրին փշրած՝ մի պտղունձ
- առանց գազի հանքային ջուր՝ 100մլ
Ժելատինի վրա լցրեք սենյակային ջերմաստիճանի հանքային ջուրը և թողեք կես ժամ: Հետո ուռչած ժելատինին ավելացրեք բոլոր բաղադրիչները՝ խառնելով դրանք ապակե տարայի մեջ, դրեք գոլորշու վրա և փայտե գդալով անդադար խառնելով՝ ստացեք միասեռ զանգված: Հանեք գոլորշու վրայից և հարեք, որ փրփրի:
Ստացված զանգվածը կարող եք օգտագործել մեկ ամսվա ընթացքում՝ պահպանելով սառնարանի մեջ:
Ինչպես կիրառել.
Օգտագործելուց առաջ վերցրեք մի քիչ քսուք, տաքացրեք այն ձեռքերի մեջ կամ գոլորշու վրա: Երեկոյան քնելուց 2 ժամ առաջ քսեք դեմքի մաքուր մաշկին և պահեք 15-20 րապե: Ցանկալի է չլվացվել, այլ մաքրել անձեռոցիկով:

Այս պրոցեդուրան ցանկալի է կատարել շաբաթական 2 անգամ: