Նռան կեղևի օգտակար հատկությունները, իսկ դուք գիտեի՞ք
LifeԱտամնաբույժները խորհուրդ են տալիս նռան կեղևից պատրաստած թուրմով բերանի խոռոչի ողողումներ: Լնդերի բորբոքումները, բերանի խոռոչում բակտերիանների առկայությունը կարող են վնասակար լինել մեր ատամների համար և դրա դեմ պայքարելու լավագույն միջոցներից է նռան կեղևը, որը շատ օգտակար հատկություններ ունի:

Շատ ավելի արդյունավետ են թրջոցները: Թանզիֆը թրջում եք թուրմի մեջ և դնում լնդերին, թողնում 5 րոպե, որից հետո հանում՝ դնելով նոր թրջոց և կրկին 5 րոպե թողնում. հարկավոր է դնել մոտ 4-5 թրջոց:
Այդ գործողությունը պետք է անել օրը մեկ անգամ, ամենաքիչը՝ 5 օր: Թուրմը պատրաստվում է շատ պարզ. 1-2 միջին չափի նռան կեղևի վրա ավելացնում եք 1 բաժակ եռացրած ջուր և թողնում առնվազն 3 ժամ:
Նշենք նաև, որ հնարավոր է որ այս ամենը անելուց հետո, մի փոքր դեղնավուն երանգ նկատեք ձեր ատամներին, սական պետք չէ անհանգստանալ: Որոշ ժամանակ ատամի մածուկով լվանալուց հետո ատամները կրկին կվերականգնեն նախկին գույնը: