Նայեք Ձեր ձեռքերին.7 կարևոր բան ,որ եղունգներն ասում են Ձեր առողջության մասին
Life1.Խունացում և գունաթափում
Ամերիկացի բժիշկների կարծիքով եղունգների գունատությունը կարող է վկայել եղունգի խնդիրների մասին:
Դա կարող է եղունգի պլաստինայի մելանումի զարգացման նախանշան լինել:

2.Դեղնավուն երանգ
Եթե եղունգներն ունեն դեղնավուն երանգ,դա կարող է լինել պսորիազի կամ լյարդի հետ կապված խնդիրների հետևանք :


3.Երկնագույն երանգ
Այս զգուշացումն էլ պակաս վտանգավոր չէ:Սա կարող է վկայել հեմոգլոբինի պակասի,արյան շրջանառության և շնչառական խնդիրների մասին:


4.Սպիտակ լաքաներ
Դրանք կարող են առաջանալ և անհետանալ:Դա վկայում է ցինկի և կալիումի պակասի մասին:
Եթե առաջանում են հորիզոնական սպիտակ հետքեր,ուրեմն երիկամներում խնդիր կա,որը կոչվում է լեյկոնիխիա:


5.Խորդուբորդություններ
Սա վկայում է նրա մասին,որ մարդն անընդհատ սթրեսի է ենթարկվում կամ խանգարված է նյութափոխանակությունը,կամ էլ վնասվել է եղունգը:


6.Ուղղաձիգ գծեր
Սրանք հանդիպում են տարեց մարդկանց մոտ:Եթե նկատվում են երիտասարդների մոտ,նշանակում է ,որ նրանք բավարար հեղուկ չեն ստանում:


7.Փխրուն և շերտավորված եղունգներ
Կարող է լինել մի քանի պատճառ.A,E,D վիտամինների և ցինկի պակաս,կամ էլ էնդոկրին և սրտանոթային համակարգերի խնդիրներ:
