Ինչպես բուժել ենթաստամոքսային գեղձը՝ ժողովրդական միջոցներով
LifeԵնթաստամոքսային գեղձը՝ մարդու ամենակարևոր ներքին օրգաններից մեկն է, որը պատասխանատու է մարսողության համար:
Ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խափանումը հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների և բարդությունների առաջացման, ինչպես, օրինակ, պանկրեատիտի կամ շաքարային դիաբետի: Եթե ունեք ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ, ապա պարտադիր կարդացեք սա:
Սամիթի սերմեր
1 թ.գ. սամիթի սերմի վրա 1 բաժակ եռման ջուր լցրեք: 1 ժամ անց թուրմը պատրաստ կլինի: Քամեք այն և խմեք օրվա ընթացքում՝ փոքր չափաբաժիններով:
Կիտրոն+մաղադանոս+սխտոր
Վերցրեք 1 կգ կիտրոն, 300գ սխտոր և 300գ մաղադանոս: Հանեք կիտրոնի կորիզները, բայց կեղևը թողեք: Աղացեք բոլոր բաղադրիչները, խառնեք: Խառնուրդը պահեք սառնարանում՝ ապակե բանկայի մեջ: Ընդունեք 1 թ.գ.՝ օրական 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ:
Հնդկաձավար + կեֆիր
Վերցրեք 0.5 լ կեֆիր և 1 բաժակ հնդկաձավար: Հնդկաձավարը լվացեք և ավելացրեք կեֆիրը, թողեք, որ այն թրմվի: 12 ժամ անց խառնուրդը բաժանեք 2 հավասար մասի: Մի կեսը կերեք նախաճաշի փոխարենը, մյուսը՝ ընթրիքի:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։