Ասպիրին և կիտրոն. դեմքի առողջ մաշկ ունենալու համար շատ բան հարկավոր չէ
LifeՇատ կարևոր է, որ մեր առաջարկած հրաշք դիմակի համար օգտագործեք կոնկրետ ասպիրին՝ չփոխարինելով այն որևէ այլ հաբով:
Ահա թե ինչ է մեզ անհրաժեշտ.
- 1 կիտրոն
- 6 հաբ ասպիրին
- 2 ճ.գ. բնական մեղր
- սոդա
Պատրաստման եղանակ.

Փշրեք հաբերը, ավելացրեք 2 ճ.գ. թարմ կիտրոնի հյութ: Ասպիրինը պիտի լուծվի:
Խառնեք՝ մինչ միասեռ զանգված ստանալը: Ավելացրեք մեղրը և քսեք դեմքին: Թողեք այնքան ժամանակ, որ դիմակը չորանա: Դա տևում է մոտ 20 րոպե: Լվացեք գոլ ջրով և խոնավ կտորի վրա սոդա ավելացնելով՝ զգույշ տրորեք դեմքը: Անհրաժեշտության դեպքում օգտագործեք խոնավեցնող քսուկ:

Հիշեք, որ դիմակն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ալերգիկ ռեակցիայի թեստ անցկացնել:
Դիմակը հարկավոր է պատրաստել շաբաթական 2 անգամ: Այս պրոցեդուրան ամեն օր կատարելու կարիք չկա, քանի որ այն չափազանց ուժեղ ազդեցություն ունի: