Եթե դեռ շարունակում եք փնտրել սև կետերից ազատվելու միջոց, ապա փորձեք այս սկրաբը: Այն ուղղակի հիանալի արդյունք է տալիս: Նաև հրաշալի է այն, որ կարող եք ինքներդ պատրաստել այս սկրաբը՝ տան պայմաններում:

Սկրաբի համար պահանջվող բաղադրիչները շատ պարզ են, կան գրեթե բոլորի տանը:
Դեմքը սև կետերից մաքրել հնարավոր է ջրիկ մեղրի օգնությամբ: Ընդամենը պետք է այն մի քիչ տաքացնել և քսել դեմքին, իսկ 10-12 րոպեից լվանալ գոլ ջրով:

Ոչ պակաս արդյունավետ է նաև մեղրի, կեֆիրի, աղի և կիտրոնի խառնուրդը: Այդպիսի սկրաբ պատրաստելու համար հարկավոր է խառնել 1թ.գ. աղը՝ 1թ.գ. կիտրոնի հյութի հետ: Հետո ավելացնել 1թ.գ. մեղր և 2թ.գ. կեֆիր: Այս խառնուրդը քսել դեմքին, թողնել 10 րոպե, իսկ հետո զգուշորեն լվանալ գոլ ջրով: