Վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքը մեր օրգանիզմի համար չափազանց կարևոր է:

Այս միջոցը, որի մասին այսօր կպատմենք, լավ ազդեցություն է ունենում ոչ միայն վահանաձև գեղձի, այլև ողջ մարսողական համակարգի վրա:
Անհրաժեշտ է.
- 100գ հնդկաձավար
- 1թ.գ. քրքում
- 50գ չորացրած լամինարիա՝ վաճառվում է բոլոր դեղատներում
- կես լիտր ջուր
- աղ՝ ըստ ճաշակի
Ինչպես պատրաստել.
Եփել հնդկաձավարը՝ սովորական եղանակով: Երբ այն գրեթե պատրաստ լինի, ավելացնել քրքումն ու լամինարիան, նաև աղը: Լավ խառնել:
Կստացվի դեղնավուն կաշա, որը կունենա հաճելի համ:
Քրքումն արյունը մաքրող հատկություն ունի և վաղուց օգտագործվել է բուժիչ նպատակներով: Այն կարելի է գտնել գրեթե բոլոր խանութներում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։