Առաջարկում ենք փորձել բնական միջոց, որը կկանխարգելի վաղաժամ ծերացումը, նաև մաշկին առողջ տեսք և փայլ կհաղորդի: Սա հրաշալի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր երիտասարդանալու, նաև գեղեցկությունը պահպանելու ցանկություն ունեն, սակայն չեն ուզում դիմել կոսմետոլոգների:

Ահա թե ինչ է անհրաժեշտ.
- 1ճ.գ. խնձորի պյուրե
- 3թ.գ. կակաո-փոշի
- 2թ.գ. բնական մեղր
- 1թ.գ. դարչին
Անհրաժեշտ է խառնել նշված բաղադրիչները և ստացված զանգվածը քսել դեմքին: Թողնել 25 րոպե, իսկ հետո լվանալ գոլ ջրով:
Որպիսի դիմակն ապահովի ցանկալի արդյունք, այն պետք է կիրառել շաբաթական 2 անգամ:
![]()