ՈւԵՖԱ-ն ստուգում է անդամ երկրների 32 հազար խաղ. ՀՖՖ-ն առայժմ չի մեկնաբանում ասեկոսեները
ՍպորտԵվրո-2016-ի ՀայաստանԱլբանիա խաղը Ֆուտբոլի եվրոպական միության` ՈՒԵՖԱ-ի կողմից ստուգվող 32 հազար խաղերից մեկն է: Այս մասին հատարարել են ՈՒԵՖԱից ` ի պատասխան սերբական կայքի հարցման` արդյոք պատրաստվում է կառույցը հետաքննել Եվրո-2016-ի ՀայաստանԱլբանիա խաղը: «Ֆուտբոլի եվրոպական միությունը ստուգում է ՈՒԵՖԱի անդամ պետությունների թե ազգային ընտրանիների և թե ազգային առաջնության թիմերի մասնակցությամբ խաղերը: Մոտ 32 հազար խաղեր ստուգվում են ՈՒԵՖԱի կողմից, այդ թվում նաև` Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հանդիպումները: Այս ամենը վերաբերում է ցանկացած խաղի՝ ներառյալ նաև այդ խաղը»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՈՒԵՖԱ-ի ներկայացուցչի խոսքերը մեջ է բերում Новости կայքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ չի մեկնաբանում ասեկոսեները` նշելով, որ պաշտոնական դիրքորոշում կարտահայտի առաջիկայում: Սերբական և ալբանական լրատվամիջոցները, միմյանց հղում տալով, Ալբանիայի պատմական հաղթանակից և Եվրո2016ի ուղեգիր նվաճելուց հետո տարածում են Հայաստանի հավաքականի անդամներից ոմանց կաշառված լինելու խոսակցությունները:
Դրանք ձեռնտու են հատկապես սերբական կողմին. եթե պարզվի, որ այնուամենայնիվ, կաշառք եղել է, ուրեմն Ալբանիան կզրկվի իր պատմական հաջողությունից` Եվրոպայի առաջնության մասնակցությունից, իսկ նրանց փոխարեն Եվրոպայի առաջնությանը մեկնելու համար «ճամպրուկները կհավաքեն» սերբերը, անցումային խաղերին պետք է մասնակցի նաև Դանիայի ընտրանին: