Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Ռուսաստանի դեմ «ջիհադ» է հայտարարվել

Blog

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Ռուսաստանի դեմ «ջիհադ» է հայտարարվել. ինչպիսի՞ հնարավորություններ ունեն իսլամական ծայրահեղ արմատական կառույցները։

Սիրիական ռազմադաշտում ծավալվող գործընթացներին Ռուսաստանի ուղղակի ներգրավումը և ընտրված թիրախներին հասցվող շեշտակի հարվածները չէին կարող անարձագանք մնալ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ հանդես եկող հակակառավարական խմբավորումների կողմից: Իսկ արձագանքն էլ իրեն երկար սպասեցնել չտվեց: Այսպես, ռուսական օդատիեզերական ուժերի առաջնային թիրախ համարվող և սիրիական ռազմադաշտի երկու ամենալուրջ և կազմակերպված դերակատարներն՝ «ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրան» (ՋՆ) և «Իսլամական պետությունը», (ԻՊ) մեկը մյուսին հաջորդելով, ջիհադ հայտարարեցին նախ Ռուսաստանի, Արևմուտքի դեմ և ապա՝ սեփական ուժերին շատ ավելի վայրագորեն գործելու կոչ ուղղեցին Արաբական Հանրապետության տարածքում Մոսկվայի հովանավորյալ ուժերի և դավանական խմբերի հանդեպ (ավելի վաղ Ռուսաստանին պատերազմ էին հայտարարել սիրիական հակակառավարական մի շարք այլ խմբավորումներ ևս):
Հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան նախ շրջանառության մեջ դրվեցին ՋՆ առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի, ապա՝ հոկտեմբերի 13-ին՝ ԻՊ-ի տեղեկատվության հարցերով պատասխանատու Մուհամմադ ալ-Ադնանիի աուդիոուղերձները, որոնց բովանդակության մեջ հիմնական ընդհանրություններ կային, հատկապես՝ Սիրիայում Ռուսաստանի գործողությունների առնչությամբ: 

Կովկասում և ամենուր ռուս զինծառայողների և քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներ իրականացնելու կոչերը, կարծես, ամենաառարկայական գործողությունն է, որ ներկայում կարող էին անել իսլամական ծայրահեղ արմատական կառույցները: 
Այս համատեքստում, մինչ այժմ Սիրիայի տարածքում գործող հակակառավարական որոշ խմբավորումների (խոսքը չի վերաբերում վերոնշյալ կառույցներից և ոչ մեկին) հաջողվել է մի քանի անգամ հրթիռակոծել Դամասկոսում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության շինությունն ու հարակից տարածքներն, ինչի հետևանքով որոշ անէական վնաս է հասցվել դեսպանատանը:
Ինչ վերաբերում է Լաթակիային և Տարտուսին, որտեղ տեղակայված են ռուսական զինուժի միավորներն, ապա ռուսական կողմի մարտավարական առաջնային խնդիրներից մեկը հենց այդ օբյեկտների բարձրագույն մակարդակի անվտանգության ապահովումն է, ինչը փորձում են ներկայում իրականացնել ռուսները, հատկապես՝ Լաթակիայի՝ ընդդիմադիրների վերահսկողության ներքո գտնվող ծայրամասային շրջանները սիրիական բանակի վերահսկողությանը վերադարձնելուն միտված հատուկ ռազմագործողությունների միջոցով:

Ինչ խոսք, չի բացառվում, որ, պայմանավորված սիրիական հակամարտության շրջանակներում որոշ հնարավոր զարգացումներով, ծայրահեղական կառույցները նաև որևէ կերպ ձեռք բերեն այնպիսի սպառազինություն, որով կարողանան խոցել ռուսական մարտական ինքնաթիռները, բայց ներկայում նրանք զուրկ են նման հնարավորությունից:
Ինչ վերաբերում է Սիրիայից դուրս ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու հավանականությանն, ապա դրանց վերաբերյալ հնչած կոչերը առնվազն ներկայում կարող են ունենալ զուտ հոգեբանական ազդեցություն: Բանն այն է, որ որքան էլ ազդեցիկ լինեն ԻՊ-ը և ՋՆ-ը Սիրիայի և Իրաքի տարածքներում, այնուամենայնիվ, ինքնուրույն ահաբեկչական գործողություններ Ռուսաստանի տարածքում նախաձեռնելու՝ կառույցների հնարավորությունները դեռևս չափազանց սահմանափակ են: 
Գուցե նրանց ուղերձները ոգեշնչեն, եզակի գործողությունների մղեն իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով զինված որոշ անհատ մահմեդականների, բայց կազմակերպված հարձակման համար անհրաժեշտ ներուժը կառույցների մոտ, անշուշտ, դեռևս բացակայում է: 

Վերոնշյալի համատեքստում վառ օրինակ է Մոսկվայում հոկտեմբերի 11-ին կանխված ահաբեկչական հարձակման նախապատրաստման փորձը, որը թեպետ որևէ կապ չուներ ԻՊ-ի հետ, չնայած, որ հանցավոր խմբավորման կազմում եղել են նաև Սիրիայում ռազմական գործողություններին մասակցած անձիք, բայց այն, ըստ ՌԴ Ազգային հակահաբեկչական կոմիտեի տվյալների, նպատակ էր հետապնդում նախազգուշացնել ռուսական իշխանություններին Սիրիայում նախաձեռնված գործունեության վտանգավոր հետևանքների մասին:

Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանԶինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»
Ամենադիտված