Քրքումը պատմական վաղնջական ժամանակներից կիրառվող դեղամիջոց է: Հնդկաստանում մարդիկ այն կիրառում էին օրգանիզմը տոքսիններից մաքրելու համար: Այն կարող է կիրառվել նաև սրտխառնոցի և փսխումի դեմ: Թուրմի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները` Կես թեյի գդալ մեխակ, 1/6 թեյի գդալ քրքում, Մի պտղունց հիլ, Կես թեյի գդալ կոճապղպեղ, Կես թեյի գդալ դարչին, Մի փոքր մեղր, Մեկ ու կես բաժակ ջուր, Կես բաժակ կաթ: Պատրաստման եղանակը` Վերցրեք բոլոր բաղադրիչները և մեկ բաժակ տաք ջուր լցրեք դրանց վրա: Լավ խառնեք կրակի վրա և թողեք, որ եռա 5 րոպե: Կարող եք նաև մի փոքր տաք կաթ ավելացնել` ըստ ճաշակի: Մի քամեք ստացված խառնուրդը և միշտ այն ըմպեք տաք վիճակում: Խմեք այնքան, որքան ցանկանաք:
Եթե ձեքի տակ չունեք աղացած բաղադրիչները, թեյը կարող եք պատրաստել սերմերից ու հատիկներից: