Ահա, թե որն է արյան նորմալ ճնշումն՝ ըստ տարիքի. բժշկական աղյուսակ
LifeՄեր օրերում բարձր կամ ցածր ճնշումը հանդիսանում է ամենատարածված առողջական խնդիրներից մեկը: Այդ խնդրի հետ առնչություն ունեցող մարդիկ փաստում են, ար դա վատացնում է կյանքի որակը, մարդիկ կախվածության մեջ են ընկնում դեղորայքներից: Օրվա տարբեր ժամերին կարող են ունենալ ճնշման տատանումներ և դրա արդյունքում խանգարվում է նորմալ ապրելակերպը, խախտվում է կյանքի ռիթմը: Հաճախ ճնշման տատանումներ կարող են լինել առանց որևէ պատճառի կամ եղանակային փոփոխությունների, սթրեսի հետևանքով:

Այդպիսի խնդիրը մեծ ազդեցություն է ունենում մարդու ինքնազգացողության և տրամադրության վրա:
Մարդկանց շրջանում տարածված է թյուր կարծիք, որ մարդու համար նորմալ ճնշումը 120/80 –նն է։Դա սխալ կարծիք է և չի կարելի այս ցուցանիշով առաջնորդվել ամբողջ կյանքի ընթացքում։Իրականում, յուրաքանչյուր տարիքային խումբ ունի իրեն հատուկ նորմալ արյան ճնշումը: Ի դեպ, նորման տարբեր է նաև տղամարդկանց ու կանանց համար:
