Նշաններ, որ վկայում են, որ չափից շատ աղ եք օգտագործում. կանգ առեք, քանի ուշ չէ
LifeՈւտեստներն առանց աղի համեղ չեն, սակայն կան մարդիկ, ովքեր չափից դուրս շատ են աղ օգտագործում և դա օրգանիզմի համար ունենում է վատ հետևանքներ, մեծանում է հիպերտոնիայի և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս նշանները վկայում ն, որ դուք չափից շատ եք աղ օգտագործում:

Անհագ ծարավ։Աղի չարաշահման հետևանքով օրգանիզմը մեծ քանակով ջուր է պահանջում՝ ծարավը հագեցնելու համար։ Դա է պատճառը, որ ցանկանում եք շատ ջուր խմել։ Իհարկե, այս նշանը կարող է նաև այլ պատճառներ ունենալ, այդ թվում՝ շաքարային դիաբետ և աղտոտված շրջակա միջավայր։
Այտուցներ։ Չափից շատ աղի օգտագործումը կարող է այտուցների առաջացման պատճառ դառնալ։ Այդ կերպ օրգանիզմը ձգտում է պահպանել հեղուկը, որն իր հերթին՝ կուտակվում է օրգանիզմում։ Այտուցները կարող են հայտնվել մարմնի տարբեր հատվածներում, բայց ավելի հաճախ հայտնվում են դեմքին, ձեռքերին, ոտքերին։
Աղի ուտելու ցանկություն։ Չափից շատ աղ օգտագործելու դեպքում աղի մթերք ուտելու ցանկություն է առաջանում:

Բարձր ճնշում։ Զարկերակային բարձր ճնշումը հիմնական նշաններից մեկն է, որը կապված է աղի օգտագործման հետ։ Իսկ բարձր ճնշումն անխուսափելիորեն կապված է սիրտ-անոթային և երիկամային հիվանդությունների զարգացման հետ, որոնք աշխարհում մահացության հիմնական պատճառներից են։ Դա նաև հոգնածություն, կրկնվող գլխացավեր է առաջացնում։ Երկար ժամանակ մեծ քանակով աղ օգտագործելը կարող է նաև հանգեցնել օստեոպարոզի, սրտի և երիկամների հիվանդությունների առաջացման։