Չոր հազից ազատվելու համար 3 կարևոր պայման է պետք, մինչև չանեք սրանք, հույսներդ կտրեք, թե հազը կանցնի
LifeՉոր հազը ձմռանը բավական տարածված խնդիր է և կարող է խիստ տհաճ զգացողություններ առաջացնել, սակայն կան արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել տհաճ զգացողությունները:

Հավելյալ բարձ կիրառել
Չոր հազը հաճախ անհանգստացնում է գիշերվա ժամերին, սակայն հազի նոպաների ժամանակ նստած դիրք ընդունելն օգնում է զգալիորեն բարելավել ինքնազգացողությունը: Սա է պատճառը, որ գիշերը հազի պատճառով անքնությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում հավելյալ բարձ դնել գլխի տակ:
Բուժիչ թեյեր
Չոր հազը մեղմելու հիանալի միջոց կարող է լինել մեղրով թեյը: Կարելի է մեղրը հավելել հասարակ սև թեյին կամ պատրաստել կոճապղպեղով թեյ և քաղցրացնել այն մեղրով: Մեղրը հիանալի միջոց է կոկորդի ցավը մեղմելու համար, սակայն եթե այն ուտելը տհաճ է, ապա կարելի է պատրաստել մեղրով թեյեր:

Օդը խոնավացնող միջոցներ
Ձմռանը չոր ու սառը օդը հաճախ է դառնում հազի պատճառ, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս անպայման միջոցներ ձեռնարկել սենյակի օդի խոնավացնելու համար: Կարելի է գնել օդը խոնավացնող հատուկ սարք, որը կօգնի շատ արագ մեղմել հազը: