Որ մթերքներից է պետք կատեգորիկ հրաժարվել, եթե ունեք զարկերակային գերճնշում
LifeԶարկերակային գերճնշումը մեր օրերում ամենատարածված հիվանդություններից է և անհետևողական վերաբերմունքի հետևանքով այն կարող է հանգեցնել գլխուղեղի կաթվածի: Զարկերակային գերճնշման դեպքում պետք է խուսափել որոշ մթերքների օգտագործումից:

Պետք է հրաժարվել վերամշակում անցած մսամթերքից, քանի որ դրանցում չափազանց մեծ քանակությամբ աղ, ճարպեր ու կոնսերվանտներ են պարունակվումբ և նման մթերքը խիստ վնասակար է զարկերակային գերճնշման դեպքում:
Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել նաև սառեցված պիցցայից: Պանրի, տապակած մսի, տոմատի մածուկի և այլ վնասակար մթերքի համադրության ու մեծ քանակությամբ աղի առկայության պատճառով նման պիցցան շատ վնասակար է օրգանիզմի համար:

Պահածոների օգտագործումը ևս խրախուսելի չէ, քանի որ մթերքների պահածոյացման համար մեծ քանակությամբ աղ է օգտգարոծվում: Այս դեպքում աղն օգտակար է մթերքի համար, սակայն ոչ մարդու:
Զարկերակային գերճնշման դեպքում պետք է սննդակարգից բացառել հավի կաշին և փաթեթավորված պատրաստի ուտեստները, որոնք պարունակվում են մեծ քանակությամբ տրանսճարպեր, իսկ դրանք բացասաբար են անդրադառնում սրտամկանի առողջության վրա: