Արդեն հոգնե՞լ եք մազաթափության դեմ պայքարելուց. փորձեք այս պարզ ու բնական միջոցը, որ կանգնեցնում է մազաթափությունը, իսկ դրանից հետո մազերը սկսում են աճել խելագար արագությամբ
LifeՄազաթափության խնդրի հետ շատերն են առնչվում: Թվում է, թե միջոցներ շատ կան, սակայն դրանք ոչ միշտ են արդյունավետ, բացի այդ որոշ դեղամիջոցների գներն ուղղակի շատ բարձր են և հասանելի չեն բոլորին:

Ձեզ ենք առաջարկում մի պարզ ու բնական միջոց, որն արագ կկանխի մազաթափությունը և կնպաստի դրանց աճին: Սա փորձված միջոց է և շատ անգամ է խոսվել դրա մասին:
Անհրաժեշտ է`
3 ճ/գ աղացած դարչին,
6 ճ/գ մեղր,
6 ճ/գ ձիթապտղի յուղ
Պատրաստումը: Ջրային գոլորշու վրա մի փոքր տաքացրեք ձիթապտղի յուղը, ավելացրեք մեղրն ու դարչինը և լավ խառնեք:
Ստացված խառնուրդը քսեք գլխին, ծածկեք սննդի համար նախատեսված ցելոֆանով, վրայից փաթաթեք սրբիչով և թողեք 1 ժամ: Լվացեք տաք ջրով: Կրկնեք պրոցեդուրան շաբաթական 3 անգամ:

Մազաթափության պատճառները կարող են լինել:
- Օրգանիզմում երկաթի պակասը:
- Հորմոնալ խանգարումներ, որոնք պայմանավորված են վահանաձև գեղձի դանդաղ աշխատանքով:
- Սխալ սնունդը և վիտամինների պակասը:
Զգուշացում. օգտագործելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ և համոզվեք, որ այն չի վնասի ձեր առողջությանը, ինչպես նաև չունեք ալերգիա մեղրից և դարչինից: