Նուռը համարվում է ամենաօգտակար միրգը. 8 դեպք, երբ մեկ նուռը կարող է փոխարինել 100 դեղի
LifeՆուռը համարվում է ամենաօգտակար մրգերից մեկը, այն շատ հարուստ է վիտամիններով և հիանալի ազդեցություն է գործում օրգանիզմի վրա:
Նուռը հանդիսանում է բնական ինսուլին:

Նռան կորիզի մեջ պարունակվող յուղերը կարգավորում են հորմոնալ հավասարակշռությունը:
Նուռը հիանալի օգնում է ցածր հեմոգլոբինի դեպքում: Սակավարյունությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում օրական 3 անգամ ուտելուց առաջ խմել նռան հյութ, որին պետք է ջուր ավելացնել:
Նռան կեղևից պատրաստված թուրմն ունի ցավազրկող հատկություն: Հանգստացնում է կոկորդի ցավը, հիանալի օգնում է ստոմատիտի, ֆարինգիտի ժամանակ:

Նուռն իջեցնում է արյան ճնշումը:
Նռան չորացրած սպիտակ թաղանթը հիանալի ազդեցություն է գործում նյարդային համակարգի վրա, օգնում է ազատվել անքնությունից:
Նուռը լավացնում է հիշողությունը, կանխում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը:
Օրգանիզմից բորբոքումները հեռացնելու համար օգտակար կլինի հետևյալ միջոցը.
2 թեյի գդալ մանրացված նռան կեղևի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր և եռացնել գոլործու վրա 30 րոպե: Քամել և 11 բաժակ եռման ջուր ավելացնել:
Խմել օրական 2-3 անգամ ուտելուց կես ժամ առաջ: