Ո՞ր պետությունները կկանգնեն Հայաստանի կողքին, երբ Ադրբեջանը ստանա «ֆասի» հրաման
ՔաղաքականությունՈրքան էլ տարօրինակ է, այնուամենայնիվ, փաստ է, որ մայիսյան տոների նախօրյակին եւ դրանից հետո մեզ հարեւան եւ թշնամի պետության կողմից իրենց բնույթին եւ գործելաոճին համապատասխան քայլեր չձեռնարկվեցին: Խոսքը դիվերսիոն գործողությունների եւ խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ արձակելու մասին է:
Թե որո՞նք են ազերիների ոչ այդքան թուրքական պահվածքի պատճառները, Orer.am-ին պարզաբանեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը.
«Ադրբեջանի նախագահը հրավերն ընդունել ու գնացել էր Մոսկվա: Այդ իսկ պատճառով էլ վերջինիս ձայնը չի լսվում: Այսքանից հետո արտաքին քաղաքական դաշտում իրենք իրենց պետք է ճիշտ դրսեւորեն եւ որպես խաղաղության կողմնակից՝ ձեւական հանդես գան»:
Տարածված այն տեսակետին, որ Ադրբեջանը այս պահին որեւէ քայլ չի ձեռնարկում, քանի որ սպասում է Ռուսաստանի կողմից հրահանգին, քաղաքագետը հակադարձեց.
«Կան մարդիկ, ովքեր նման տեսակետներ են տարածում, թե իբր Ադրբեջանը սպասում է Ռուսաստանի հրահանգին: Ասեմ, որ նման բան պարզապես գոյություն չունի: Այն մարդիկ, ովքեր Ռուսաստանի հասցեին նման լուրեր են տարածում, ապշեցնում է ինձ: Դե որ այդպես է, թող ասեն՝ ո՞վ է հրաման արձակում մաքրել հայերին Սիրիայից եւ ո՞վ է այդ ծրագրի իրականացման համար ֆինանսավորում հատկացնում»:
Շարունակությունն այստեղ: