Աբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել ՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Սոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Օդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնի Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում


Ամուսնության ամիսը կհուշի ձեր զույգին, թե ինչ է սպասվում ապագայում

Life

Ձեր ընտանեկան հարաբերությունների զարգացումն ուղղակիորեն կապված է Արևի դիրքի հետ այն ժամանակ, երբ ամուսնացաք: Ըստ հարսանիքի ամսաթվի ներկայացնում ենք, թե ինչ է սպասվում ձեր զույգին ապագայում:

Մարտի 19 – ապրիլի 19

Ձեր զույգի էներգետիկան բավական ուժեղ և իմպուլսիվ է, ուստի ձեր ամուսնությունը մարտադաշտ կհիշեցնի:

Կրքոտ գիշերներ և ցանկացած արգելքի բացակայություն ծեր տարիքում հաստատ հիշելու բան կունենաք:

Երբեմն կարող եք ձեզ չափազանց ուղիղ պահել, նույնիսկ անտակտ: Դա շատ է նյարդայնացնում՝ առաջացնելով երկու զուգընկերների ագրեսիան: Ձեզ համար դժվար է փոխզիջման գնալ, ամեն մեկը ծածկոցն իր կողմն է քաշում:

Սովորեք խնդիրները բարեկամաբար լուծել՝ բանակցությունների հաջողությունն ամրապնդելով անկողնում:

Ապրիլի 20 – մայիսի 20

Ձեր հարաբերությունները շատ զգայուն և հուզումնալից են: Երկուսդ էլ ձգտում եք հանգստի և հարամարվետության:

Ձեր ննջասենյակում իշխում են կիրքը, նրբությունը և զուգընկերոջը գոհացնելու անկեղծ ձգտումը:

Միայն փոխադարձ անվճռականությունը հաղթահարելով դուք կսովորեք իրական հաճույք ստանալ համատեղ կյանքից:

Զուգընկերոջն ապացուցեք ձեր հուսալիությունը ոչ միայն խոսքերով, այլև գործերով:

Մայիսի 21 – հունիսի 21

Ձեր ամուսնությունն առանձնանում է թեթևությամբ: Բայց ձեր շփումը բոլորովին մակերեսային չէ, իրականում դուք խորապես հասկանում եք իրար:

Անկողնում երկար նախերգանքներն ակնհայտորեն ձեզ համար չեն: Երկուսդ էլ սիրում եք փորձարկումներ անել:

Առաջին հայացքից սիրո խաբկանքն այսպիսի ամուսնություններում շատ արագ անցնում է, ռոմանտիկան աստիճանաբար վերանում է՝ միայն հաճելի հիշողություններ թողնելով:

Եթե ուզում եք ամբողջ կյանքում պահպանել ամուսնությունը, իրար համար ամենից առաջ լավագույն ընկեր դարձեք, հետո միայն կրքոտ սիրեկաններ: Լավ կլինի, եթե իրար օգնեք աշխատանքում կամ ընդհանուր նախասիրություն գտնեք:

Հունիսի 22 – հուլիսի 22

Այնքան ուժեղ եք ձգում իրար, որ երբեմն նույնիսկ կարդում եք միմյանց մտքերը: Դուք բախտավոր եք, քանի որ գտաք «հենց այն մարդուն, ում փնտրում էիք»:

Ոչ միայն զգում եք միմյանց բոլոր ցանկությունները, այլև աշխատում եք բավարարել դրանք: Զուգընկերոջ հանդեպ այդպիսի զգայունությունը ձեր գիշերներն անմոռանալի է դարձնում:

Ձեր հարաբերությունները դեռևս նախքան հարսանիքն ընտանեկան զույգի պես էին դասավորվում: Երբեմն ճաշակների և նախընտրությունների այդպիսի համատեղելիությունը բավական վախեցնող է լինում:

Ազատվեք ձեր բոլոր կասկածներից ու վախերից: Դադարեք խոչընդոտներ փնտրել ձեր իդեալական հարաբերություններում:

Հուլիսի 23 – օգոստոսի 23

Ձեր միջև ոչ միայն ռոմանտիկ, այլև ինտելեկտուալ հարաբերություններ են: Առանձնանում եք միմյանց հանդեպ անկեղծ նվիրվածությամբ և խորն անկեղծությամբ:

Ձեր անկողնում կիրքն է տիրում, որտեղ զուգընկերները համարձակորեն իրար ասում են սեփական ցանկությունների մասին:

Իրական անկեղծ զգացմունքները պետք է ամրապնդել երեխայի ծնունդով:

Զուգընկերոջը չհիասթափեցնելու համար աշխատեք նրան չթելադրել ձեր կամքը:

Օգոստոսի 24 – սեպտեմբերի 24

Հրաշալի հնարավորություն ունեք ստեղծելու օրինակելի ընտանիք: Ամուսնության մեջ օդում չեք ճախրում, այլ ամուր կանգնած եք գետնի վրա: Երկուսդ էլ շատ հավատարիմ և նվիրված եք:

Ձեր զույգում կիրքն ամենագլխավորը չէ, սեքսն ընկալում եք որպես ամուսնական պարտականության կատարում:

Եթե չդադարեք զուգընկերոջն ամենայն մանրամասնությամբ պատմել ապրած օրվա ամեն րոպեի մասին, ձեր հարաբերությունները շատ արագ կարող են ձանձրալի դառնալ:

Խուսափեք ավելորդ փնթփնթոցից և մշտական բծախնդրությունից:

Սեպտեմբերի 25 – հոկտեմբերի 25

Ձեր զույգը միշտ ջանում է բարձունքում լինել: Երկուսդ էլ շատ եք հետաքրքրվում ուրիշ մարդկանցով, ճիշտ է, ոչ միշտ անկեղծ նկատառումներով:

Զգայուն և հուզական հարաբերություններ ունեք: Զուգընկերոջը հաճախ եք հաճոյախոսություններ անում, ուստի նա ձգտում է մշտապես զարմացնել ձեզ:

Եթե երկուսդ էլ չսովորեք փոխզիջումների գնալ, ձեզ բավական բարդ իրավիճակներ են սպասվում:

Նրբանկատություն դրսևորեք և սկանդալներ մի սարքեք: Աշխատեք զույգի իմիջը պահպանել ցանկացած հանգամանքում:

Հոկտեմբերի 26 – նոյեմբերի 26

Ամեն օր ձեր զույգին նոր արկած է սպասվում: Դուք կարծես երկուսով ներկայացում եք խաղում: Եվ այդ ներկայացման մեջ ամեն ինչի համար տեղ կա՝ նրբության, մեղմության, բոցավառ կրքի, խենթ խանդի:

Ձեր միջև խենթ կիրք է՝ առանց սահմանների և արգելքների: Սերը ձեզ համար առեղծվածային ծես է, որը պետք է ամեն օր անցկացնել:

Վաղ թե ուշ ամուսնության մեջ այդքան բուռն հարաբերությունները ձեզ կճնշեն, կցանկանաք ազատվել այդ կապերից:

Եթե ուզում եք ամուսնությունը հավերժ լինի, համբերությամբ զինվեք: Պատրաստ եղեք, որ զուգընկերը ձեզ ամեն ինչ կտա՝ բացի հանգստից և հարմարավետությունից:

Նոյեմբերի 27 – դեկտեմբերի 27

Երկուսդ շարունակում եք շրջագայել, ընդլայնել աշխարհայացքը, սովորել, սովորեցնել: Եվ այդպես կլինի միշտ:

Ամեն անգամ անկողում նոր բան եք մտածում:

Շատ կարևոր է ամենասկզբից պարզել ազատության սահմանները, որոնք սահմանում եք իրար համար: Ձեր իդեալական միությունը կարող է քանդել սիրային եռանկյունին:

Համատեղ տոներ կազմակերպեք, հյուր գնացեք և շրջագայեք հնարավորինս հաճախ: Միայն վառ և հագեցած կյանքը ձեր ամուսնությանը հնարավորություն կտա երկարատև և երջանիկ լինել:

Դեկտեմբերի 28 – հունվարի 28

Երկուսդ հրաշալի գիտեք՝ ինչ եք ուզում կյանքից և զուգընկերոջից: Ամուսնության մեջ դուք կբացահայտվեք միմյանց առաջ, էքստրավագանտ արարքներ կգործեք:

Ձեր գիշերները լի են նրբությամբ և զուգընկերոջ մասին անկեղծ հոգատարությամբ:

Միայն հարաբերությունների հարցում 100%-ով վստահ լինելը ձեր միությանը հնարավորություն կտա հավերժ տևելու: Երբեք մի խաբեք ձեր զուգընկերոջը:

Միշտ նշված կուրսին հետևեք:

Հունվարի 29 – փետրվարի 19

Ձեր ամուսնության մեջ ընկերությունն առաջին տեղում է: Մշտապես հանգստանում եք ընկերների հետ, միասին երազում եք ապագայի մասին, նաև ամեն ինչում առանձնահատուկ խորհրդանիշեր և նշաններ եք գտնում:

Ձեր շատ գաղափարներ չիրագործված են մնում ձեր խստության պատճառով: Աշխատեք ազատվել արգելքներից անկողնում:

Երկուսդ հակված եք միմյանց իդեալականացնելու, այդ պատճառով հաճախ ստիպված եք լինում ձեր վրայով անցնել հանուն զուգընկերոջ:

Փետրվարի 20 – մարտի 18

Իրար հասկանում եք կես խոսքից և քնքշորեն հոգ եք տանում զուգընկերոջ մասին: Եթե նա սխալ քայլ է անում, նրան միշտ սխալն ուղղելու հնարավորություն եք տալիս:

Ոչ մի դեպքում իրար չեք քննադատում ինտիմ հարցերում: Երկուսիդ դուր են գալիս երկարատև քնքշանքները և նուրբ համբույրները:

Ձեր ամուսնությունը մի մեծ խաբկանք է: Եթե ձեզ դուր է գալիս տառապել, կտառապեք, եթե ուզում եք հավերժ սիրել, այդպես էլ կլինի:

Պարբերաբար մենակ մնացեք, որ հասցնեք կարոտել զուգընկերոջը:

 

Եվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինՎլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու
Ամենադիտված