Ասպիրինից պատրաստված դիմակներ, որոնցից հետո մաշկն ասես 10 տարով ավելի երիտասարդ և թարմ լինի
LifeՅուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ հարթ և գեղեցիկ մաշկ, սակայն ոչ ոք ի վիճակի չէ ժամանակը կանգնեցնելու:
Գիտեք արդյո՞ք, որ ասպիրինը կարող է հանդիսանալ հիանալի միջոց մաշկը երիտասարդացնելու համար: Մենք գտել ենք այն դիմակները, որոնք կարող են ձեզ հավերժ երիտասարդ դարձնել:

Ասպիրինով և լիմոնով դիմակ` Բաղադրիչներ՝ 3 կոճակ ասպիրին, 3 ճ/գ լիմոնի հյութ: Կոտրեք երեք կոճակ ասպիրինը, խառնեք լիմոնի հյութի հետ այնքան, որ հավասար զանգված ստացվի: Քսեք դեմքին և թողեք 10 րոպե: Լվացեք սառը ջրով:
Ասպիրինով, յոգուրտով և մեղրով դիմակ
Բաղադրիչներ՝ 5 կոճակ ասպիրին, 2 ճ/գ մեղր, 1 ճ/գ բնական յոգուրտ:
Սկզբում դեմքը լվացեք սառը ջրով: Մի փոքր կտոր տաքացրեք և դրեք դեմքին 10 րոպե: Հետո մաշկը մաքրեք և քսեք դիմակը: Թողել 30 րոպե: Լվացեք ոչ տաք ջրով: