Սև պղպեղի առանձնահատկությունները. քչերը գիտեն սրա մասին
Life1.Մարսողության նորմալացում
Լավացնում է մարսողական տրակտի աշխատանքը՝ կանխելով փորլուծության, փորկապության, ծակոցների առաջացումը: Սև պղպեղը նաև կանխում է առատ գազարտադրությունը, օգնում է սննդամթերքի ավելի լավ յուրացմանը:

2.Շնչառական գործառույթի լավացում
Սև պղպեղը կարող է լավացնել մրսածություն, հազ, սինուսիտ, քթի խցանում ունեցող մարդկանց վիճակը: Օգնում է շնչուղիներն ազատել լորձից, մնացորդներից: Հրաշալի օգնական է բրոնխիալ ասթմայի բուժման և կանխարգելման գործում:
3.Հակաբակտերիալ պաշտպանություն
Սև պղպեղը չի կարող փոխարինել հակաբակտերիալ դեղամիջոցներին, բայց օրգանիզմի հակամիկրոբային պաշտպանության խթանումը դրականորեն է ազդում առողջության վրա:
4.Հակաօքսիդանտ ազդեցություն
Օգնում է չարորակ նորագոյացությունների, սրտանոթային համակարգի հիվանդությունների և լյարդի պաթոլոգիայի բուժման և կանխարգելման գործում:
5.Ճանաչողական գործառույթների բարելավում
Կանխում է հիշողության և այլ ճանաչողական գործառույթների վատացումը: Դրական ազդեցություն ունի նաև Ալցհեյմերի հիվանդության, դեմենցիայի և օրգանիզմի տարիքային փոփոխությունների և ազատ ռադիկալների թունավոր ազդեցության հետ կապված այլ հիվանդությունների բուժման և կանխարգելման գործում: