Անհամբեր սպասում եք ամանորին, բայց վախենում եք գիրանալուց. ահա, թե ինչ են խորհուրդ տալիս անել մասնագետները
LifeԲազմազան ուտեստների գայթակղությանը ոչ բոլորն են դիմանում, սակայն տոներից հետո պարզվում է, որ այլեւս ձեր նախկին հագուստի մեջ չեք կարողանում «տեղավորվել»։
Բրիտանական բժշկական ամսագրում հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ամանորյա արձակուրդների ընթացքում հաճախ կշեռքին կանգնելը օգնում է ավելորդ կիլոգրամներ ձեռք չբերել։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաշին պարբերաբար հետեւելն օգնում է, որպեսզի մարդիկ տեսնեն, որ սկսել են քաշ հավաքել ու դիմակայեն ուտելիքների չարաշահմանը։
Մասնագետները նշում են, որ Ամանորին մարդիկ միջինը 0,5-1 կիլոգրամ քաշ են հավաքում, սակայն տոներից հետո քչերն են կարողանում կրկին ազատվել հավաքած ավելորդ կգ-ներից։
Մի գայթակղվեք Ամաորյա բազմակալորիականությամբ լի ուտելիքներով: Հիշեք, որ հետո կկանգնեք ավելորդ քաշի խնդիրների առաջ:
Մասնագետները խորհուրդ են տալիս վերահսկել քաշը: