Նա մտածում էր թե հղի է, այնինչ իրականում նրա կրծքի տակ մեծանում էր չարորակ ուռուցքը
LifeԼորեն Նոուլզը վայելում էր իր երկրորդ հղիությունը, քանի դեռ չանցավ ուլտրաձայնային հետազոտություն:

27-ամյա Նոուլզը հղիության թեստ արեց ու երջանկացավ դրական պատասխանից: Սակայն 7 շաբաթականում առատ արնահոսությունից հետո, բժիշկները հիասթափեցրին ու սարսափեցրին նրան: Նրա արգանդում մեծանում էր ոչ թե երեխան, այլ քաղցկեղային գոյացությունը: Այն զարգանում էր երեխայի նման ու արտադրում նույն հորմոնները, ինչ հղիության ժամանակ:

Նույնիսկ վիրահատությունից ու քիմիաթերապիայից հետո, ուռուցքը շարունակում էր մեծանալ: Եվ մի օր Լորենը պարզապես «ծննդաբերեց» այն հիվանդանոցի զուգարանում:

17 շաբաթ անց այն դուրս եկավ օրգանիզմից այնպես, ինչպես երեխան է ծնվում:
«Երբ ես զգացի այդ ամենը, մի տեսակ թեթեւության զգացողություն ունեցա»,- պատմում է Լորենը:
Լորենը փաստորեն բուժվեց քաղցկեղից ու չնայած բժիշկների պնդումներին, որ հիվանդությունից հետո նա դժվար թե կարողանա երեխա ունենալ, մեկ տարի անց հղիացավ եւ լույս աշխարհ բերեց ամուր ու առողջ աղջնակի:

«Երբ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ լսեցի երեխայիս սրտի զարկերը, սկսեցի հեկեկալ»,- ասում է կինը:
Այժմ Լորենն ամուսնու եւ երկու երեխաների հետ երջանիկ ապրում է Ավստրալիայում: