Օրական պետք է 4-5 հատ ծիրանաչիր ուտել, ահա թե ինչու
LifeՄասնագետները խորհուրդ են տալիս օրական 4-5 ծիրանաչիր ուտել հատկապես աշնանից մինչև գարուն ընկած ժամանակահատվածում: Ծիրանաչիրը օգտակար նյութերի շտեմարան է: ինչը կօգնի օրգանիզմում լրացնել օգտակար նյութերի քանակը: Ծիրանաչրի հատկությունների մասին մարդկությունը իմացել է դեռ վաղ ժամանակներից:
Կարող եք 100 գրամ չիրն աղալ, խառնել երկու ճաշի գդալ մեղրին և ուտել (օրական 2-3 անգամ՝ մեկ ճաշի գդալ)։ Այդ նույնը բուժական նպատակով կիրառելու համար խորհրդակցեք ձեր բժշկի կամ հենց սննդաբանի հետ։
Ծիրանաչիրը հաճախ ուտելու դեպքում կարգավորում է հորմոնային հավասարակշռությունը, օրգանիզմից հեռացնում է վնասակար խոլեստերինը, կանխում է ինֆարկտն ու ինսուլտը, լավացնում է դիաբետ ունեցող մարդկանց ընդհանուր վիճակը, որոնք երիկամների և վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումներ ունեն։
Ծիրանաչիրը մաքրում է մարսողական համակարգը, աղիքներից մաքրում է պատերին կպած անցանկալի մնացորդները:
Ծիրանաչիրը երկաթի հարուստ աղբյուր է: Հիանալի միջոց է սակավարյունության դեմ: Հղի կանանց կամ կերակրող մայրերի համար ծիրանաչիրը ևս օգտակար է, սակայն պետք չէ չարաշահել:
Ծիրանաչիրը հարուստ է կալիումով և դրա շնորհիվ կարգավորում է սրտի աշխատանքը: Ծիրանաչրում պարունակվող վիտամին A-ն տեսողության համար ամենաանհրաժեշտ վիտամիներից է: