Սպասվում է առանց տեղումների եղանակ Բաքուն քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայելը հարված է հասցրել Սիրիային Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում է ԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ Պեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ


Վտանգավոր է ճարպոտ ուտելիքի և ալկոհոլի զուգակցումը. սննդաբանի խորհուրդները

Հասարակություն

Ինչպե՞ս անել, որ ամանորյա տոներին, երբ սնունդն ավելի շատ է ու բազմատեսակ, սնվելուց հետո տհաճ՝ ծանրության, թունավորումների տեսքով հետևանքներ չլինեն:

«Կարող է լինել և՛ ալկոհոլային, և՛ սննդային թունավորում, ընդ որում, հատկապես վտանգավոր է ճարպոտ ուտելիքի և ալկոհոլի զուգակցումը: 

Կան, օրինակ՝ մարդիկ, որոնք առօրյայում հաճախակի չեն օգտագործում ալկոհոլ, իսկ տոնական օրերին մեծ քանակի, այդ թվում նաև ճարպոտ սնունդը զուգակցում են ալկոհոլով: 

Սրա ամենամեծ վտանգը սուր պանկրեատիտի առաջացումն է: Հետևաբար տնային տնտեսուհիներին խորհուրդ է տրվում նվազեցնել ճարպի քանակը ճաշատեսակներում»,-«Past.am»-ի հետ զրույցում ասում է էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը:

 

Նա հորդորում է՝ ճաշատեսակները պատրաստել քիչ քանակությամբ, քանի որ դրանք հնանում են: «Մթերքների մեծ մասը չի կարելի 72 ժամից ավելի պահել անգամ սառնարանում: Բացի դա, կան պահպանման կանոններ: 

Արդեն պատրաստի սնունդը պետք է չառնչվի հում մթերքների՝ մսի, ձկան, բանջարեղենի հետ: 

Պետք է դրանք սառնարանում իրարից առանձին լինեն: Չի կարելի, օրինակ՝ ճաշատեսակն անընդհատ տաքացնել, մատուցել և նորից վերադարձնել սառնարան: Պետք չէ աղցանները նախապես համեմել մայոնեզով, թթվասերով: 

Ի դեպ, խորհուրդ եմ տալիս դրանց փոխարեն օգտագործել սպիտակ դասական կամ հունական յոգուրտ: Համային առումով սա նման է թթվասերին և մայոնեզին, բայց որակական առումով տարբերվում է: 

Շատ ավելի թեթև է, դիետիկ, ցածր կալորիականությամբ: 

Ի դեպ, աղցանները համեմեք այնքան, որ դրանք մատուցելուց հետո արագ սպառվեն»,-նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ անթույլատրելի է ուտելիքը պահել սեղանի վրա երկար ժամանակ. սննդային ինֆեկցիաները շատ արագ զարգանում են սենյակային տաք պայմաններում:

 

Աբովյանն ասում է՝ խորհուրդները շատ են, սակայն սրանք ամենակարևորներն են: «Այս օրերին պետք է աշխատել շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել, ոչ թե քաղցրավենիք և խմորեղեն: Իսկ քաղցր ըմպելիքների փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել կա՛մ սովորական, կա՛մ էլ հանքային ջուր»,-ընդգծում է սննդաբանը:

Ինչ վերաբերում է գիրանալուն, Աբովյանը խորհուրդ է տալիս հյուր գնալուն, համեղ ուտեստներ համտեսելուն զուգահեռ մեծ ուշադրություն դարձնել նաև զվարճանալուն, տարբեր հետաքրքիր վայրեր այցելելուն, քանի որ այս կերպ կարելի է «կտրվել տոնական սեղաններից»: 

«Շատ հաճախ իմ այցելուներին խորհուրդ եմ տալիս, եթե վախենում եք կրկին գիրանալուց, բայց հյուր գնալիս չեք ցանկանում նաև նեղացնել տանտիկնոջը և օգտվել նրա հյուրասիրությունից, ապա ընտրեք ամենաախորժելի մեկ ուտեստը և համտեսեք այն: 

Բացի դա, հատկապես կանանց կարող եմ խորհուրդ տալ հագնել նեղ կորսետներ, գոտիներ, որոնք որոշակիորեն «կզսպեն նրանց ախորժակը», քանի որ դրանք թույլ չեն տալիս մեծ քանակությամբ սնունդ օգտագործել, այդ դեպքում կորսետները սկսում են նեղություն տալ»,-եզրափակում է Հասմիկ Աբովյանը:

Լուսինե Առաքելյան

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ Բաքուն քննադատել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Իսրայելը հարված է հասցրել Սիրիային Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում էԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Իրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ Պեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր ԿամենդատյանԵրևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան «ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios Չինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026․ հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnh Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունումը Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-իՋերմաստիճանը կրկին կբարձրանա՝ 5-7 աստիճանով․ ի՞նչ եղանակ կլինի հունիսի 29-ից հուլիսի 3-ըՌուսաստանը կարող է ամբողջությամբ արգելել դիզելային վառելիքի արտահանումըՀրաժեշտի Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել ՔեսապումՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ինՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ–Իրան բանակցությունները հետաձգվել են«Hyundai Elantra»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել էՀայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցըՌուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր ՆովակՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծըԻնչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի
Ամենադիտված