Օրվա մեջ ընդամենը 10 րոպե և ճարպերը կհալչեն աչքի առաջ, իսկ ես ինձ դիետաներով էի տանջում...
LifeԿատարյալ մարմին ունենալու համար պետք չէ գումար և ժամանակ ծախսել մարզասրահներում, պետք է միայն մեկ աթոռ և 10 րոպե ժամանակ…
Պտույտներ

Կանգնեք աթոռի դիմաց, ձեռքերը դրեք աթոռի ետևի մասում:
Մի քանի քայլ ետ գնացեք և կրծքավանդակով իջեք այնպես, որ զուգահեռ մնաք հատակին:
Կամաց պտտվեք դեպի ձախ՝ ձախ ձեռքը ականջից վեր բարձրացնելով:
Կրկնեք 20 անգամ, հետո նույնը արեք դեպի աջ:
Պտույտներ հատակին

Պառկեք մեջքի վրա, ոտքերը դրեք աթոռին:
Փորձեք ձախ արմունկով դիպչել աջ ծնկին:
Կրկնեք 20 անգամ, հետո արեք նույնը աջ արմունկով՝ այս անգամ դիպչելով ձախ ծնկին:
Ոտքերի բարձրացում

Նստեք աթոռի ծայրին, միացրեք ծնկները, ափերը տեղավորեք ձեր ետևում:
Կամաց առաջ գնացեք այնպես, որ այլևս նստատեղը աթոռին չլինի:
Բարձրացրեք և ուղիղ պահեք ձախ ոտքը:
Կրկնեք 20 անգամ, հետո նույնը արեք աջ ոտքով:
Պլանկա

Հենվեք աթոռի ծայրին, ուղիղ գծով պահեք մարմինը, ընդունեք պլանկայի դիրքը:
Մեջքը ուղիղ պահած մնացեք 30 վայրկյան:
Փորձեք ամեն օր 10 վայրկյանով ավելացնել ժամանակը:
Պպզումներ

Ձեռքերը ետ տանելով հենվեք աթոռից, ասես նստած եք օդում:
Ոտքերը բացեք ուսերի լայնությամբ:
Պպզեք և վեր բարաձրացեք:
Կրկնեք 20 անգամ:
Կիսվեք ձեր արդյունքներով: Մաղթում ենք հաջողություն)