Մրգային և բանջարեղենային հրաշալի խառնուրդ, որը օգնում է սակավարյունության (անեմիա) դեպքում
LifeՀաճախ է լինում այնպես, որ մեր մոտ հեմոգլոբինը ցածր է լինում, զգում ենք հոգնածություն և ունենում հիշողության հետ խնդիրներ։ Այդ դեպքում բժիշկները ձեզ մոտ ախտորոշում են սակավարյունություն (անեմիա)։

Բժիշկները որևէ դեղ են նշանակում, հետո մեկ ուրիշը և այդպես շարունակ։ Սակայն արդյունքները կարճաժամկետ են լինում և հեմոգլոբինը միևնույն է նվազում է։
Փորձեք այս հին բաղադրատոմսը
Խնձորից, ճակնդեղի արմատներից, բողկից և գազարից քամեք հյութ և հավասար քանակով լցրեք մուգ ապակի ունեցող շշի մեջ։ Շիշը պատում ենք սովորական խմորով և դնում ջեռոցում 190-200 աստիճան ջերմության տակ։ Մեկ ժամ հետո անջատել ջեռոցը, հանել շիշը միմիայն ջեռոցի սառելուց հետո։ Սառեցնել սենյակային ջերմաստիճանում, խմորը թողնել շշի վրա։ Ընդունեք օրվա մեջ 3 անգամ՝ 1 ճաշի գդալով, մեկ ամսվա ընթացքում։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: