Իմանալով այս մասին, ձեզ այլևս երբեք չեն անհանգստացնի չոր կրունկները
LifeԴուք նույնպես ունեք չոր կրունկներ, որոնք անընդհատ ճաքում են։ Ցավոք սրտի, մեր օրերում մարդկանց մեծամասնությունը տառապում է այդ խնդրով։ Այս խնդիրն իր հերթին լինում է բարդության տարբեր աստիճանների։ Պատճառն այն է, որ ի տարբերություն մարմնի մյուս մասերի, ոտքերի մաշկը չունի ճարպագեղձեր։ Դրա փոխարեն, քրտնագեղձերն են համարվում խոնավության միակ աղբյուրը։

Երբեմն այդ քրտնագեղձերը բավարար չեն, որպեսզի ոտքերը պահեն բավարար խոնավ վիճակում։ Ոտքերի չորությունը ստեղծում է անհարմարություն, որն էլ առաջացնում է քոր։ Այնպես, որ մի թողեք այս խնդիրն առանց բուժման։ Փորձեք այս տնական միջոցները։
1. Կիտրոնի հյութ․ Կիտրոնաթթուն օգնում է լուծարել մահացած մաշկը։ Խորհուրդ է տրվում ընդունել կիտրոնի հյութով վաննա մոտ 10 րոպե, իսկ հետո մաչալկայի օգնությամբ հեռացնել մահացած մաշկը։
2. Ձիթապտղի յուղ․ Ձիթապտղի յուղի խոնավացնող միջոցը կարող է փրկություն դառնալ չոր կրուկների դեպքում։ Ավելացրեք մի քանի կաթիլ լավանդայի կամ կիտրոնի եթերային յուղ, որպեսզի բարձրացնեք բուժիչ էֆեկտը։ Լցրեք ձեր ընտրած բաղադրիչները ապակե տարայի մեջ և հետո թափահարեք։ Քսեք կրեմը կրունկներին։
3. Վազելին․ Մերսեք ձեր ոտքերը վազելինով, այդ թվում նաև ոտքի մատերի հատվածը։ Ավելի լավ արդյունքի հասնելու համար, քսեք գիշերը և քնեք բամբակե գուլպաներով։
4. Շաքար. Պատրաստեք սկրաբ ձիթապտղի յուղի և շագանակագույն շաքարի հավասար մասերից։ Մերսեք այդ սկրաբով ոտքերը։
Շնորհիվ այս տնական միջոցների, ձեր ոտքերը կլինեն փափուկ և առողջ։