Ղազախստանի նախագահը դեկտեմբերի 28-ը սգո օր է հայտարարել ավիաաղետի զոհերի հիշատակին
HeaderՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դեկտեմբերի 28-ը սգո օր Է հայտարարել Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը դեկտեմբերի 27-ին տեղի Է ունեցել Ալմաթիի մերձակայքում: Այդ մասին Facebook-ի իր Էջում հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիք Ուալին:
«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը 2019 թվականի դեկտեմբերի 28-ը համազգային սգո օր Է հայտարարել Ալմաթիի մոտ մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ»,-գրել Է նա:
Fokker-100 ինքնաթիռը, որը կատարում Է Ալմաթի-Նուրսուլթան չվերթը, վերթիռից հետո կորցրել Է բարձրությունը, ճեղքել-անցել բետոնե արգելապատնեշը եւ երկհարկանի շենքի բախվել Ալմաթիի մարզի Տալգարի շրջանում: Նախնական տվյալներով՝ ողբերգության զոհ Է դարձել 12 մարդ, այդ թվում՝ օդանավի հրամանատար Մարատ Մուրատաբաեւը: Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն, հոսպիտալացվել Է 53 մարդ: Օդանավում եղել Է 93 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անգամ: Ուղեւորների թվում եղել Է չորս օտարերկրացի՝ Ուկրաինայի երկու քաղաքացի, Ղրղզստանի մեկ քաղաքացի եւ Չինաստանի մեկ քաղաքացի: Նրանք բոլորն Էլ փրկվել են:
Ալմաթիի մերձակայքում Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում վթարային-փրկարարական աշխատանքներն ավարտված են: Այդ մասին հայտնել Է արտակարգ իրավիճակների քաղաքային դեպարտամենտի պետի տեղակալ Եռլան Ալիբեկովը: Նրա խոսքով՝ գետնին աղետի հետեւանքով ոչ ոք չի զոհվել:
Արտակարգ պատահարի պատճառները հետաքննելու համար ստեղծվել Է կառավարական հանձնաժողով, որն արդեն ժամանել Է ողբերգության վայր:
Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարը մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ ինքնաթիռի կործանման նախնական պատճառների թվում դիտարկվում են օդաչուների սխալը եւ տեխնիկական անսարքությունը: «Վարկածները նախնական են «…» Ինքնաթիռը պոչամասով երկու անգամ դիպել Է թռիչքավայրԷջքային գոտուն: Դա կա՛մ օդաչուի սխալն Է, կա՛մ տեխնիկական անսարքություն»,-նշել Է Սկլյարը:
Ավիաաղետից հետո Ղազախստանում դադարեցրել են Fokker-100-ի թռիչքները: Նաեւ, մինչեւ բոլոր հանգամանքների պարզումը, կասեցված Է Bek Air ավիաընկերության աշխատանքը:
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ցավակցություն Է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ խոստացել Է խստորեն պատժել ավիաաղետի մեղավորներին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին ցավակցություն Է հայտնել նաեւ Ղազախստանի առաջին անախագահ եւ ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: