Ւնչպես հեռացնել քերծվածքները ցանկացած ապակյա մակերևույթի վրայից․ հիանալի միջոց
LifeEnterTrain-ը կպատմի, թե ինչպես հեռացնել քերծվածքները ցանկացած ապակյա մակերևույթի վրայից, լինի դա հեռախոսի էկրանը, թե ակնոցը։ Այս հիանալի միջոցը անպայման քեզ պետք կգա ապագայում։

Այս խնդիրը լուծելու համար ձեզ հարկավոր է եղունգի թափանցիկ լաք, միկրոֆիբրայից կտոր կամ անձեռոցիկ, եղունգի լաքը մաքրող միջոց և բամբակի կտոր։
Քայլ 1

Նախևառաջ, լավ մաքրեք վնասված հատվածի մակերեսը, ցանկալի է՝ միկրոֆիբրայի կտորով և համապատասխան միջոցով կամ սպիրտով։
Քայլ 2

Քերծվածքի վրա եղունգի թափանցիկ լաք քսեք՝ ամբողջությամբ տարածելով այն վնասված մ ակերեսի վրա։
Քայլ 3

Մոտավորապես 1 ժամ սպասեք, մինչև լաքն ամբողջությամբ չորանա։
Քայլ 4

Եվ վերջապես, բամբակի կտորը թրջեք եղունգի լաքը մաքրող միջոցով և մաքրեք ապակյա մակերեսը։
Գնահատե՛ք արդյունքը։

