Ֆեյխոայի զարմանալի օգտակար ու բուժական հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն
LifeՖեյխոան մեզ է հասել Հյուսիսային Ամերիկայից: Եվրոպայում այն հայտնվել է XIX դարի վերջում: Այժմ այդ մշտականաչ բույսը աճեցնում են Կովկասի մերձարևադարձային հատվածում, Ռուսաստանի հյուսիսում, Ղրիմում և Ադրբեջանում:
Մեզ մոտ հատապտղի սեզոնը սկսվում է սեպտեմբեր վերջից և ավարտվում հունվարին: Սակայն ամենահամեղ և էժան ֆեյխոան նոյեմբերին է:
Ֆեյխոայի պտուղը լայնորեն կիրառվում է ոչ միայն խոհանոցում, այլև կոսմետոլոգիայում և անգամ որպես դեղամիջոց՝ շնորհիվ իր օգտակար հատկությունների: Բանը նրանում է, որ հատապտուղը բուսականության մեջ աշխարհում միակն է, որ յոդի պարունակությամբ գերազանցում է ծովամթերքներին: Բացի այդ, յոդը գտնվում է ֆեյխոայում ջրում լուծված վիճակում , որի շնորհիվ այն գերազանց կերպով յուրացվում է օրգանիզմի կողմից:
Այս հատապտուղները նշանակում են վահանաձև գեղձի խանգարում ունեցող և մեծ մտավոր ծանրաբեռնվածության մարդկանց: Այս հատապտուղն օգնում է նաև գաստրիտի, աթերոսկլերոզի, ավիտամինոզի, հիպովիտամինոզի, հոդաբորբի, պիելոնեֆրիտի, բազեդովյան հիվանդության ժամանակ:
Հատկանշական է այն, որ ոչ միայն հատապտուղն է օգտագործվում սննդում, այլև նրա կեղևը, որը շատ դեպքերում նաև օգտակար է:
Առաջարկում ենք ձեզ պատրաստել ֆեյխոայով հում մուրաբա, քանի որ այն ամենահուսալի միջոցն է պահպանելու այդ հատապտուղների արժեքն ու օգտակար հատկությունները:
Բաղադրիչներ
- 1 կգ ֆեյխոա
- 1 կգ շաքարավազ
Պատրաստումը և օգտագործումը
Լվացեք հատապտուղը և կտրեք պոչերը: Անցկացրեք այն մսաղացով կեղևի հետ և խառնեք շաքարավազի հետ: դրանից հետո լցրեք ստերիլ տարաներում:
Մուրաբան այսկերպ կարող եք պահել սառնարանում գրեթե երկու ամիս:
Եթե դուք վահանագեղձի հետ խնդիրներ ունեք, ապա ընդունեք այս մուրաբան մեկական գդալից՝ առավոտյան և երեկոյան: Այնուհետև ընդմիջում արեք և 10 օրից կրկնեք:
Եթե անգամ վահանագեղձի հետ խնդիրներ չունեք, այն հիանալի պրոֆիլակտիկ միջոց է, որն օգնում է ամրացնել իմունիտետը և հարստացնում օրգանիզմը օգտակար նյութերով: