Կոնչիտա Վյուրսթը տվել է Եվրատեսիլ 2015-ի մեկնարկը
LifeBlognews.am-ը գրում է.
Vienna City Hall համերգասրահում մայիսի 17-ին տեղի է ունեցել Երատեսիլ 2015 երգի մրցույթի պաշտոնական բացման արարողությունը։ Բոլոր արտիստներն ու պատվիրակությունները հրավիրված էին քաղաքի ղեկավարության ու Եվրոպական հեռարձակողների միության կողմից։ Կարմիր գորգի իրադարձությունն ու բացման արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվել են մրցույթի պաշտոնական www.eurovision.tv կայքում և YouTube-ի ալիքում։ Գորգի վրա առաջինը հայտնվել է նախորդ տարվա հաղթող՝ սկանդալային Կոնչիտա Վյուրսթը։
Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը շլցարել է բոլոր ներկաներին։ Մեր մասնակիցները ներկայացել և բոլորի ուշադրությունը սևեռել են դեպի իրենց։
Արարողության ուշագրավ կադրերը ֆոտոշարքում են։





