Կոկոսի յուղը՝ թանկարժեք կոսմետիկայի փոխարեն. կիրառման ձևեր
LifeEnterTrain-ը ներկայացնում է կոկոսի յուղի կիրառման 7 միջոց, որոնց մասին հավանաբար գլխի չէիք ընկնում:
Սափրվելու քսուքի փոխարեն
Սափրվելու քսուքը փոխարինեք կոկոսի յուղով: Այդպես կազատվեք դյուրագրգռությունից, չորությունից, մաշկի փոքր վնասումներից, որ թողնում է ածելին:

Փափկեցնող քսուք ոտնաթաթերի համար
Կոշտուկներից ազատվել կօգնի սովորական պեմզան, չորությունից ազատվել և փափկեցնել մաշկը՝ կոկոսի յուղը:

Մարմնի սկրաբ
1/1 չափաբաժիններով խառնեք կոկոսի յուղ և դարչնագույն շաքարավազ: Դա կօգնի ազատվել թեփից, այն փափկեցնել:
Հայլայթերի փոխարեն
Կոկոսի յուղի մեջ թաթախված մատանեմատի ծայրերով հպվեք դեմքի անհրաժեշտ մասին, հետո մի քիչ ստվերագծեք գունաբացված գոտին:
