Անմահության էլիքսիր Հնդկաստանից
LifeԴեռեւս հին ժամանակներից ժողովրդական բուժակները, ալքիմիկներն ու բժիշկները փորձել են գտնել անմահության էլիքսիրը: Հազարավոր փորձերից հետո, սակայն, ցանկալի արդյունք այդպես էլ չեն ստացել:
Իհարկե որոշակի հաջողություններ գրանցվել են օրգանիզմն ամրապնդելու եւ առողջացնելու գործում:
Թերթելով հին բաղադրատոմսերը, պատմաբանները բացահայտել են, որ ամենահաճախ հանդիպող բուժական ըմպելիքը եղել է կաթի ու սխտորի խառնուրդը:
Փոքր կաթսայի մեջ լցնել 1 բաժակ կաթ եւ եփել, մանրել 2 պճեղ սխտոր եւ հենց կաթը կսկսի եռալ, ավելացնել կաթին, վերցնել կրակից ու փակել կափարիչը: 10 րոպե անց երիտասարդության էլիքսիրը պատրաստ է: Օգտագործել շաբաթը 1 անգամ, մեկ բաժակ միանգամից: