Ինչու է պետք պարտադիր կտրել սպասք լվալու սպունգի անկյունը
LifeՈրքա՞ն հաճախ եք փոխում սպասք լվալու սպունգը: Գիտե՞ք, որ այն պիտանելիության ժամկետ ունի: EnterTrain-ը ներկայացնում է՝ ինչպես ճիշտ օգտագործել սպասք լվալու սպունգը:

Ամանների սպունգը պետք է փոխել օգտագործելուց հետո նվազագույնը 6-8 օրը մեկ: Դրա վրա բակտերիաներ են կուտակվում, որոնք հնարավոր չէ լվալ:

Բայց կա հնարք, որը կօգնի չշփոթել սպասքի և խոհանոցի մակերևույթների մաքրման համար սպունգները: Կտրեք սպունգի անկյունը: Այդպես տան անդամները կիմանան, որ այն նախատեսված է վառարանը մաքրելու, ոչ թե սպասքի համար:
