Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդը՝ լավաշ

Հասարակություն

Լավաշը մոտ 60-70 սմ երկարությամբ, 3040 սմ լայնությամբ և 1,5-3 մմ հաստությամբ օվալաձև հարթ հաց է, որը բնորոշ է միայն հայերին: Ճիշտ է, որոշ ժողովուրդներ ևս իրենց նմանատիպ հացը անվանում են լավաշ, սակայն պատմականորեն ապացուցված է, որ այն զուտ հայկական հաց է: 

Ավանդական լավաշի խմորը պատրաստվում է ցորենի ալ յուրից, գոլ ջրից և աղից: Խմորը հունցում են ու դնում տաք տեղ խմորման համար, որից հետո թխում թոնիրում: Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-2-րդ հազարամյակներում: Այդ են վկայում մի շարք հնավայրերում հայտնաբերված աղորիքներն ու թոնիրները: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիր: 

Ըստ հայ դիցաբանության, հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսանիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դրել՝ որպես հաջողության ու երջանկության խորհրդանիշ: Ինչպես շատ այլ տափակ, հարթ հացեր, լավաշը ևս ունի հին ծագում, և պատրաստման եղանակը չի փոխվել հազարամյակների ընթացքում: 

Բայց ի տարբերություն հացի շատ այլ տեսակների, հայկական դասական լավաշը չի պարունակում խմորիչ: Եվ դա է նաև պատճառը, որ լավաշն առողջարար է և հարմար ցանկացած սննդակարգի համար: 

Լավաշի մեկ այլ կարևոր առանձնահատկությունը նրա բազմաֆունկցիոնալությունն է, որը թույլ է տալիս, որ այն օգտագործվի որպես գդալ, որպես ափսե կամ էլ անձեռոցիկ: Հայերը լավաշն ուտում են, որպես հաց, լավաշով միս են բռնում և փաթաթում, լավաշի մեջ տարբեր ուտեստներ են դնում և պատրաստում բրդուճ: 

Լավաշը հայերից բացի օգտագործել են նաև այլ ազգեր, և դա է պատճառը, որ հացի այս տեսակը ստեղծման առումով չի էթնիկացել, սակայն առանձնացել է պատրաստման եղանակով ու կենցաղում օգտագործելու ձևերով: 

Դարեր շարունակ լավաշ թխելը հայ կանանց մենաշնորհն է եղել: Նրանք, մեծից մինչև երիտասարդ, իրենց գործի իսկական մասնագետներն են եղել: 

Օրինակ՝ Հայաստանի հեռավոր գյուղերում կա մի այսպիսի ավանդույթ, որ մինչև ամուսնանալը աղջիկները պետք է սովորեին լավաշ թխել: 

Նոր թխված լավաշը շատ փափուկ է, բայց շուտով այն դառնում է փխրուն և պատրաստ է պահպանման երկար ժամանակ: Լավաշի չորանալուց հետո նրա վրա կարելի է ցանել ջուր, և այն փափկում է ու նորից դառնում օգտագործման ենթակա։ 

Որոշ գյուղերում մինչև հիմա հայերը լավաշ թխում են աշնանը և պահում ձմռան օգտագործման համար: Ճշմարտությունն այն է, որ լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է (պահպանման ժամկետը՝ 1 տարի):

 Բուրավետ, ախորժաբեր լավաշը հայոց հացերի արքան է, Հայաստան աշխարհի սրբազան արարչագործությունը: 

Նրա քաղցրությունը պայմանավորված է դարեր շարունակ այս քարքարոտ հողից դժվարությամբ հաց քամելու արդար վաստակով, ինչպես ասում են` քարից հաց քամելով: Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: 

Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով: Չմոռանանք նաև, որ առանց թարմ լավաշի անհնար է վայելել ո՛չ պանրով բրդուճը, ո՛չ մսով խուրջինը, քյաբաբը և ո՛չ էլ անուշաբույր խորովածը, իսկ չոր լավաշը օգտագործվում է նաև հայկական ավանդական խաշի և պանրխաշի հետ: 

Հազարամյակներ շարունակ լավաշը ոչ միայն զբաղեցրել է ամենաբարձր տեղը հայկական խոհանոցում, այլ նաև ձեռք է բերել սրբազան իմաստ՝ խորհրդանշելով կյանքն ու իմաստությունը: 

Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am-ը

Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-իՋերմաստիճանը կրկին կբարձրանա՝ 5-7 աստիճանով․ ի՞նչ եղանակ կլինի հունիսի 29-ից հուլիսի 3-ըՌուսաստանը կարող է ամբողջությամբ արգելել դիզելային վառելիքի արտահանումըՀրաժեշտի Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել ՔեսապումՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ինՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ–Իրան բանակցությունները հետաձգվել են«Hyundai Elantra»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել էՀայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցըՌուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր ՆովակՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծըԻնչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղեն
Ամենադիտված