Հայաստանի հավաքականի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով Բենզեման բաց կթողնի 3 շաբաթ
ՍպորտՖուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման առաջիկա 3 շաբաթների ընթացքում չի կարողանա օգնել Մադրիդի «Ռեալին», գրում է Marca-ն:
Բենզեման մկանային վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի դեմ հոկտեմբերի 8-ին Նիցայում կայացած ընկերական խաղում, որում դուբլի հեղինակ դառնալուց հետո փոխարինվել էր վերջնամասում: Նրա մոտ ախտորոշվել է ազդրի ստորին հատվածի վնասվածք:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալը» Բենզեմայի վնասվածքի համար մեղադրում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին: