Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող անչափահասի քույրն ու եղբայրը տեղափոխվել են ՀՕՖ կենտրոն
HeaderՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր էջում գրում է.
«Երկու ամիս առաջ անչափահաս եղբայրների կողմից Երևանում ոստիկանի սպանության դեպքից հետո, հայտնի դարձավ նաև նրանց ընտանիքի պատմությունը: Պարզվեց՝ ընտանիքում կա ևս երկու անչափահաս. տեսանյութում երևում է, որ 9 տարեկան Նորայրը և 12 տարեկան Գոհարն ապրում են ծայրահեղ վատ պայմաններում, չեն հաճախում դպրոց և իրենց ուժերից վեր տնային աշխատանք են կատարում:
Երեխաների սոցիալական իրավունքների պաշտպանության հարցում պետական մարմնի ձեռնարկած քայլերի մասին տեղեկանալու համար, դիմել էի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Կարծում եմ բոլորի համար է կարևոր իմանալ, որ այժմ երեխաների խնամքն իրականացվում է «Երեխաների աջակցության կենտրոնում» (ՀՕՖ) և նրանք հաճախում են դպրոց:
Անչափահասների հանդեպ կամ նրանց կողմից գործած հանցագործություններից պաշտպանության միակ ճանապարհը՝ երեխաների սոցիալական իրավունքների պաշտպանությունն է»: