Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալներից մեկն ազատ է արձակվել գրավի դիմաց
ՀասարակությունԵրեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, «Երեւանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը 3 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, բավարարել է Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը` միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը:
Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):