Նարեկ Սարգսյանն այժմ քրեակատարողական հիմնարկում է. ոստիկանապետի պաշտոնակատար
Ուշադրության կենտրոնումFactor.am-ը գրում է․
Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, այս պահին քրեակատարողական հիմնարկում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Նա այլ մանրամասներ չփոխանցեց։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: