Ժամադրությանը աղջկների ոտքերի դիրքի մեկնաբանության 5 տարբերակներ
LifeBlog.1in.am-ը գրում է.
Դժվարանո՞ւմ ես հասկանալ, արդյոք աղջիկը հետաքրքրված է քեզանով: Գոյություն ունի գեղեցիկ սեռի ներկայացուցչի տրամադրվածությունը մեկնաբանող բավականին հաճելի մեթոդ: Դա նրա ոտքերն են, գրում է facte.ru-ն:
«Ոտքերը մարմնի այն մասերն են, որոնք մենք դժվարությամբ ենք կարողանում գիտակցաբար վերահսկել, այդ պատճառով էլ նրանք տեղեկատվություն են տալիս այն մասին, թե իրականում ինչ է մտածում զրուցակիցը և ինչ է զգում», –ասում է մարմնի լեզվի մասնագետ Կատյա Լուազելը:
1. Նրա ոտնաթաթերն ուղղված են դեպի զրուցակիցը: Դա նշանակում է, որ զրուցակցի տրամադրվածության մասին կարելի է շատ բան հասկանալ՝ ուշադրություն դարձնելով միայն նրան ոտնաթաթերին՝ դեպի քեզ, թե հակառակ ուղղությամբ:
2. Նրա ոտնաթաթերն առանձին են, իսկ քաշը կենտրոնացած է մեկ ոտքի վրա: Դա ոտքերի այն դիրքն է, որն առավելագույնս մատնացույց է անում նրա անհատականությունը: Ուսումնասիրողները ապացուցել են նաև, որ այդ դիրքն ընդգծում է նրա կոնքերը և մեջքը, որը նրան ավելի սեքսուալ է դարձնում, որն էլ, հավանաբար, աղջիկը օգտագործում է:
3. Նրա ոտքերը խաչված են: Երբ կինը խաչում է ոտքերը, դա հնարավորություն է տալիս նրան ավելի մոտենալ տղամարդուն: Դանդաղ և վստահորեն ոտքերը խաչելը սիրաբանելու դասական մեթոդ է, որի նպատակը սեփական ոտքերին ուշադրություն հրավիրելն ու իր հետաքրքրությունը տղամարդու հանդեպ արտահայտելն է:
4. Նա ծուռթաթ է կանգնած: Դա վկայում է այն մասին, որ աղջիկը վտանգ է զգում ֆիզիկապես և զգացմունքայնորեն փակ է:
5. Ոտքերը բացված են 45°-ով: «Այս դիրքը ցույց է տալիս, որ նա բաց է, հետաքրքրված է տղամարդու հետ շփումով: Եթե ոտնաթաթերն ուղղված են դեպի զրուցակիցը, դա նշանակում է, որ նա կենտրոնացած է զրույցի վրա: